6 շաբաթին մոտ,
լյարդում սկսում են ձևավորվել
արյան բջիջները,
որտեղ արդեն առկա են
լիմֆոցիտները:
Արյան այս տեսակի
սպիտակ բջիջները
իմուն համակարգի
կենտրոնական մասն են կազմում:
Chapter 22 The Diaphragm and Intestines
Ստոծանին`
շնչառական հիմնական մկանը,
հիմնականում կազմավորվում է
6 շաբաթին մոտ:
Աղիքների մի մասը այժմ
ժամանակավորապես դուրս է գալիս
պորտալարից:
Այս նորմալ պրոցեսը, որը կոչվում է
ֆիզիոլոգիական ճողվածքի
առաջացում,
տեղ է ազատում որովայնում
զարգացող այլ օրգանների համար: