16 շաբաթին մոտ ասեղով
պտղի որովայնի մեջ ներարկելու
գործընթացները
առաջ են բերում հորմոնալ
լարման պատասխան`
անջատելով նորադրենալին
կամ նորէպինեֆրին արյան մեջ:
Պաշտպանական սպիտակ նյութը,
որը կոչվում է լոռանման թաղանթ,
ծածկում է պտղին:
Թաղանթը պաշտպանում է մաշկը
գրգռումից,
որը կարող է առաջացնել
ամնիոտիկ հեղուկը:
20 շաբաթին մոտ ականջի խոռոչը,
որը լսողության օրգանն է,
ստանում է չափահասին
բնորոշ չափեր`
լիովին զարգացած
ներքին ականջի շուրջը:
Այս պահից
պտուղը կարձագանքի
ձայների աճող բազմազանությանը:
Բեզմնավորումից հետո
21-ից 22 շաբաթ անց
թոքերը կարողանում են
որոշակի չափով օդ կլանել:
Սա համարվում է
կենսունակության տարիք,
քանի որ արգանդից դուրս
գոյատևելը
որոշ պտուղների համար
դառնում է հնարավոր: